Nerses_AM ([info]nerses_am) wrote,
@ 2009-02-05 13:58:00
Previous Entry  Add to memories!  Tell a Friend  Next Entry
Current mood: happy
Entry tags:c702, mobile, sony ericsson, հայաֆիկացում

Sony Ericsson հայաֆիկացում
Երեկ լուծեցի Sony Ericsson C702 -ի հայաֆիկացման հարցը: :) ավելի ճիշտ հայերեն ցույց տալու հարցը ;)

Վիրահատությունը կատարելու համար մեզ անհրաժեշտ են հետևյալ պարագաները՝
1. A2 Uploader
2. Վիրահատված 2 տառատեսակների ֆայլերը (Sans-Serif Europe fonts armenian hacked):
3. Հեռախոսի համակարգչին միացնելու լարը:

Վիրահատության կատարման ընթացքը՝
1. Քաշում ենք A2 Uploader-ը: Բացում ենք արխիվը ինչ որ հարմար պանակի մեջ:
2. Աշխատեցնում ենք ggsetup-2.2.0.1 դրայվերները տեղադրելու համար:
3. Աշխատեցնում ենք a2uploader ծրագիրը:
4. Սեղմում ենք «FileSystem tool» կոճակը:
5. Անջատած վիճակում հեռախոսի վրա «C» ստեղնը սեղմած պահած հեռախոսը միացնում ենք լարին: «C» ստեղնը թողնում ենք միայն այն ժամանակ երբ ծրագրի պատուհանում ձախ մասում սկսում է ինչ որ բաներ գրել:
6. Սպասում ենք աջ մասում հեռախոսի ֆայլերի ցուցակը բերի ու մտնում ենք հետևյալ պանակի մեջ tpa\preset\system\fonts :
7. Ապահովության համար տառատեսակների վրա աջ-սեղմում (:D) ու Read, որ եթե դուրներդ չգա ինչ որ բան նորից հետ գցեք: Read արած ֆայլերը համակարգչում կլինեն a2uploader ծրագրի կողքը ստեղծված ph-out պանակի մեջ:
8. Վերցնում եք կցված երկու տառատեսակների ֆայլերը և քաշում-գցում ծրագրի պատուհանի աջ մասում, ներսում եղած ֆոնտերի վրա:
9. Ֆայլերի վերբեռնումը վերջացնելուց հետո, սեղմում ենք «Shutdown FS manager» կոճակը!!!, նոր անջատում լարը:
10. Միացնում հեռախոսը ու բարի ժամանց :)

Հիմա հեռախոսում արդեն կլինեն ձևափոխված ֆոնտերը, ու Հայերեն տառերը հեռախոսը կճանաչի: Արածս մեծ բան չի եղած ֆոնտերին ուղղակի առավոտից հայերեն եմ սովորացրել :)

Հ.Գ. Սույն գրառման հեղինակը, այսինքն ես, պատասխանատվություն չի կրում վերը գրվածի հետևանքով ձեզ հասցված ցանկացած վնասի համար: Ինչ անում եք անում եք ձեր ցանկությամբ ու պատասխանատվությամբ:

Հ.Հ.Գ. Սույն ձևով իմ համեստ կարծիքով հնարավոր է հայերեն սովորեցնել Սոնի Էրիքսոնների 5-րդ սերնդի մյուս հեռախոսներին նույնպես: :) Ես չեմ փորձել:

Հատուկ Ախպերության ու Քրության համար,
հարգանքներով` Nerses_AM




(6 comments) - (Post a new comment)


[info]smbatgogyan
2009-02-06 07:24 am UTC (link)
Nokia-ի պատվերներ ընդունո՞ւմ ես։

(Reply to this) (Thread)


[info]nerses_am
2009-02-06 07:35 am UTC (link)
Դե եթե ինչ որ մեկը նոկիա հեռախոս տրամադրի կարելիա փորձել։ ։Ճ

(Reply to this) (Parent)


[info]aramazd
2009-03-31 06:16 am UTC (link)
ես ճիշտ ե՞մ հասկանում, որ էդ «վիրահատությունից» հետո հնարավոր ա լինում GPRS-ով www.a1plus.am կարդալ: Հա՞:

Իմը W660i ա: :)

(Reply to this) (Thread)


[info]nerses_am
2009-03-31 02:37 pm UTC (link)
Ահա :) կարդալ կլինի ցանկացած Յունիքոդով գրված կայք: Բայց Ա1+ը մոբայլ տարբերակ ունի՞, ներկա կայքը կարդալը հեռախոսով շատ թանկ կլինի:

Հա հիմա ինչ վերաբերումա քո մոդելին. Հեռախոսդ 4-րդ սերնդիա, ու իրա ֆայլային համակարգ մտնելու համար ուրիշ ծրագիրա պետք: Նայեցի պետք է որ սա լինի
http://www.topse.ru/forum/showthread.php?t=16408

Ճիշտն ասած չեմ փորձել այդ ծրագրիը ու չգիտեմ հետը ոնց են աշխատում: Վերևի նշված ֆորումում ամեն ինչ մանրամասն կա գրած: Պետք է գտնել ձևը ոնց բացել թաքցրած ֆայլային համակարգը: Փորձիր նայել եթե չստացվի, գրի կփորձեմ պատասխաններ գտնել:

Սա էլ հենց հեռախոսիդ մոդելի էջն է http://topse.ru/forum/showthread.php?t=712

Արդյունքների մասին գրի :))

(Reply to this) (Parent)(Thread)


[info]aramazd
2009-04-09 06:22 pm UTC (link)
Եսի՞մ... վախենալու ա. մի բան էնպես չանեմ, մի բան վարի տամ :) Ավելի լավ ա էսպես մնա:

Իսկ մանրամասն պատասխանի համար շատ շնորհակալ եմ:

(Reply to this) (Parent)


[info]dabavog
2009-05-26 06:57 pm UTC (link)
երկրորդ լինկը ինչ-խոր սատկած ա :(((((

(Reply to this)


(6 comments) - (Post a new comment)

Create an Account
Forgot your login or password?
Login w/ OpenID
English • Español • Deutsch • Русский…