| Nerses_AM ( @ 2009-02-23 18:00:00 |
| Current mood: | |
| Current music: | Jan Michael Jarre |
| Entry tags: | ծաղկաձոր, հանգիստ, սպորտ |
Ծաղկաձոր
Ատչոտ :Դ
Անցած կիլոմետրերի քանակը. 114կմ
Առավելագույն արագություն. գնալուց 60կմ/ժ, գալուց 90կմ/ժ
Մասնակիցների թիվը. 6, միլիցքի ավտոների մոտով անցնելուց 5, երբեմն նույնիսկ 4 հոգի
Ճանապարհին հանդիպած խոչընդոտները. մասնակիցների դանդաղկոտություն, ձյուն, սառույց, բազմաթիվ զանոսներ, մառախուղ
Մեկ շրջադարձի մաքսիմալ անկյուն. 270 աստիճան
Հենց ծաղկաձորյան ցուցանիշները՝
0-ից դահուկների վրա կանգնած մարդկանց քշել սովորելու ու արխային սարից իջնելու քանակը. 4 հոգի
Հաշվի առնելով վերը նշվածը իմ ու կնոջս բարձրացումների քանակը. 8 (շատ վատ ցուցանիշ)
Գյաբռլամիշների քանակը. 3-4
Տեղում պարզվեց մի բան որ 10000 (20 անգամյա) և 7000 (10 անգամյա) դրամանոց քարտերը գործում են մի տարի ժամկետով: Էտ լավա որ մեր չքշածները մյուս անգամ կքշենք, բայց դե 20 անգամ բարձրանալը մի օրվա մեջ ռեալա լրիվ, լավ կլիներ նույն օրվա մեջ 20-ից ավել բարցրանալը ձրի լիներ: Համել հարմար էր քարտերի էլեկտրամագնիսական լինելը որ ամեն անգամ նստելուց չես հանում դնում: Մոտեցնում ես գրպանդ անցնելուց, բացվում ա անցնում ես :)
Հ.Գ. մեքենան ահավոր անկայուն էր, տարօրինակ էր, 270 աստիճանն էլ պատահական չէր: Չգիտեմ ինչից էր բայց միակ կասկածը որ կա ու մնացելա, անիվները 1.8 մթն գործարանային նորմալից ավել՝ 2 մթն փչելն ա: