Nerses_AM ([info]nerses_am) wrote,
@ 2009-03-06 13:34:00
Previous Entry  Add to memories!  Tell a Friend  Next Entry
Entry tags:դառը կյանքս

TOEFL
Մի 2 շաբաթ առաջ Toefl հանձնեցինք: Երեկ արդյունքները ստացա: Ահա՝
Կարդալ 27, Լսել 29, Խոսել 20, Գրել 20, ընդհանուր 96: Փաստորեն մի տարվա ցուցանիշներից զգալիորեն բարելավել եմ միայն կարդալը, ինչի վրա ահագին զարմացած եմ, քանի որ կարդալու տեստը երկարն էր (չիմացողների համար՝ 3 տեքստի փոխարեն լինում է 5 տեքստ, որոնցից 2ում իրենք փորձարկումներ են անում, իսկ դու չգիտես թե այդ 5-ից, որ երկուսը չի ազդում գնահատականի վրա), ու վերջին տեքստերում գլուխս արդեն ուռել էր; Անտեր մոնիտորի հախաղությունն էլ 60 Հերց էր, աչքերս մահացել էին: Պարզվեց, որ գրելս ընդհանրապես չի լավացել, որը շատ վատա, ես մտածում էի որ այս անգամ շատ ավելի լավ եմ գրել քան անցած անգամ: Է՜հ:

Հ.Գ. միակ քյարն էն ա պրեմիա եմ ստանալու անցած տարվա համեմատ ավելի շատ ստանալու համար :)




(7 comments) - (Post a new comment)


[info]enipra [wordpress.com]
2009-03-06 05:13 pm UTC (link)
Ոնց եմ քեզ հասկանում, ինձ էլ էր 5 տեքստ ընկել կարդալու ժամանակ, էնքան էլ երկաաար էին: Ինձ համար ամենադժվարը speaking-ն էր, հատկապես, որ իմ խոսելու ժամանակ էդ հսկիչներից մեկը եկել, կանգնել էր կողքիս, առաջին 1-2 հարցը վարի տվեցի իր պատճառով:))) Բայց 96-ը շատ լավ ա, քեզ ինչքա՞ն ա պետք:

(Reply to this) (Thread)


[info]nerses_am
2009-03-09 02:19 pm UTC (link)
Երկարն էն խոսքը չի: Սպանիչ էր ուղղակի: Իմ համար էլ էր խոսելը ամենադժվարը, հանուն արդարության պետք է խոստովանեմ, որ 6 հարցից առաջինի համար հաստատ 0 եմ ստացել, որովհետև 3րդ բառի վրա լռվեցի չկարողացա անգլերենը հիշեմ ու տենց էլ ժամանակը վերջացավ բան չխոսեցի: :Չ Ինձ պետք չի ուղղակի մեր ֆիրման ամեն տարի ուղարկում ա որ հանձնենք, մեր անգլերենն են ստուգում հետո դասընթացներ կազմակերպում անգլերենի, կուրսի վերջում նորից ենք հանձնում: Ստուգում են ոնց ենք կուրսերԹ սովորում էլի: Չնայած կարելի է փորձել դիմել մի տեղ սովորելու :)) ձեր մոտ պատահաբար տեղ չունե՞ք; :Դ :Դ

(Reply to this) (Parent)(Thread)


[info]enipra [wordpress.com]
2009-04-06 10:46 pm UTC (link)
Տեղը մի կերպ կճարվի, միակ պրոբլեմն էն ա, որ մեր մոտ ֆրանսերեն ա... :D

(Reply to this) (Parent)

Dayana
(Anonymous)
2009-03-06 07:17 pm UTC (link)
Nerses_AM մի դժգոհի շատ լավ արդյունքա: Բա ես ինչ ասեմ, որ անցած անգամ reading-ը անջատված նստել էի ժամանակս սպառվել էր :-D էն մյուսներն էլ դե իմ իմացած - չիմացած մի քանի բառով երեսունքանի միավոր էի հավաքել, իսկ էս տարի էլ գլուխս դմփ ու ոչ մի թոեֆլ :-D Այնպես որ ապրես, կարգին ցուցանիշ ունես ;)

(Reply to this) (Thread)

Re: Dayana
[info]nerses_am
2009-03-09 02:20 pm UTC (link)
դե դժգոհ եմ ինչ ասեմ, իմ ուզած համալսարանին անցած տարի բոլորից 22ից ավել էր պետք

(Reply to this) (Parent)


[info]iparika
2009-03-07 01:40 pm UTC (link)
Ներս ջան, ապրես, հեչ վատ արդյունք չի, իսկ կարդալն ու լսելը ընդհանրապես գերազանց ես ստացել: :) Պրեմիադ էլ շնորհավոր, պաչիկներ: :)

(Reply to this) (Thread)


[info]nerses_am
2009-03-09 02:21 pm UTC (link)
Ապրես :Ճ քեզ ել պաչիկներ :Ճ

(Reply to this) (Parent)


(7 comments) - (Post a new comment)

Create an Account
Forgot your login or password?
Login w/ OpenID
English • Español • Deutsch • Русский…