Nerses_AM ([info]nerses_am) wrote,
@ 2007-02-26 22:58:00
Previous Entry  Add to memories!  Tell a Friend!  Next Entry
Current location:Վիվառո
Current mood: angry
Entry tags:դառը կյանքս

Իմ բառադիության մասին
Էհ, Կսովորե՞մ ես վերջապես անկապ ժամանակ չծախսել։ Ամբողջ օրվա մեջ մի բան չեմ սովորում, մի բան չեմ անում։ Ամբախ-զամբախ անցկացնում, քնում, մյուս օրը վերեմ կենում էլի նույնը։ Ամեն օր որոշում եմ, որ վաղվանից էլ տենց չեմ անի բայց էլի նույն բանը։ Որոշում եմ գնամ տուն դաս անեմ, գնում եմ տուն չեմ էլ հասկանում թե ոնց էտ մի քանի ժամը անցնումա գալիս եմ գործի (ճիշտը որ ասեմ, առանձնապես դաս անելու հավես էլ չկա), բայց մեկա պիտի սովորվի։ Լավ, Գալիս եմ գործի ու 4 ժամ կատարյալ էշությամբ եմ զբաղվում։ Բացարձակապես ոչ մի օգտակար բան։ Որոշել եմ իբր ծրագրավորում կարդամ։ Առռռհա քեզ կկարդաս։ Ոչ մի տող։ Գալիս եմ մինչև էսկոմ մինչև էնկողմ դառնումա 11-ը։ Էտէլ նայում եմ 11-նա ասում եմ մի ժամից գնում եմ էլ ոչ մի նոր բան չեմ սկսում։ Ու տենց օր օրի վրա անցնումա։ Բայց ախր ես լրիվ ուրիշ մտքերով էի սկսում նոր տարին։ Չէ մի բան պետքա անել։ սենց բառադի չի լինի ապրել։ Աջքիս վաղվանից, ոչ մի ֆոռում, ոչ մի ԱյՍիՔյու, ոչ մի անկապ էջ։ Շատ դաժանա չէ՞։ Այստեղ ոմանք մտածեցին, որ լավ գոնե ԱյՍիՔյուն կթողնեմ, բայց ոոոոոոոոչ։ Ոչինչ մազոխիզմը Էս վերջերս հաճախա ինձ այցելում։ Նենց որ իրար հետ ախպերություն կանենք երևի։ Տեսնենք ինչքան կտևեմ սենց։

Վաղը վերջում լավ մի 20 րոպե կպահեմ ռեփորթ կգրեմ։



(Post a new comment)


[info]aregjan
2007-02-26 10:48 pm UTC (link)
Ապեր ջան ծանոթ իրավիճակ ա, իմ մոտ հաճախ նույնն ա: Գիտե՞ս ինչն ա ոգնում: Եթե ոչ թե մենակ, այլ մեկ ուրիշի հետ աշխատես կամ էլ սովորես: Իմ մոտ տենց աշխատանքը շատ, ՇԱՏ ավելի էֆֆեկտիվ ա գնում:

(Reply to this)(Thread)


[info]nerses_am
2007-02-28 06:17 pm UTC (link)
Բարև։
Սովորելը մարդ չկա, որ հետը սովորեմ։ Աշխատելնել մենակ եմ, էլի մարդ չկա։
Բայց կարծում եմ ճիշտ ես ասում։

Հ.Գ. Ոնց հասկացա ֆիզիկոս եք, հա՞։

(Reply to this)(Parent)(Thread)


[info]aregjan
2007-02-28 06:26 pm UTC (link)
Ողջույն: Իսկ որ կուրսից մեկն ու մեկի հե՞տ, որ երեկոները հավաքվեք միասին պարապեք:

Այո, ֆիզիկոս եմ, միջուկային: Կարելի ա «դու»-ով: :) Իսկ դու ինչո՞վ ես զբաղվում:

(Reply to this)(Parent)(Thread)


[info]nerses_am
2007-03-01 08:15 pm UTC (link)
Երեկոները աշխատում եմ ;)

Ես սովորում եմ ֆիզիկայի ֆակուլտետում։ Առայժմ հույս չունեմ, որ ֆիզիկայով կարելի է առաջ գնալ։ Բայց եթե այս մեկ տարում առաջացավ կշարունակեմ։ Միակ ճանապարհը տանում է Հայաստանից դուրս։ Որն այդքան էլ սրտովս չէ։ Համենայնդեպս այս պահին։

(Reply to this)(Parent)(Thread)


[info]aregjan
2007-03-01 09:21 pm UTC (link)
Իսկ եթե ֆիզիկան թողնես, ինչ ուրիշ հնարավորություններ կան: Ծանոթներիս մի քանիսը վեբ-դիզայնով ու ծրագրավորմամբ են զբաղվում:

(Reply to this)(Parent)(Thread)


[info]nerses_am
2007-03-02 05:51 pm UTC (link)
Ծրագրավորմամբ եմ զբաղվում։ Ներկա պահին ծրագրավորողի աշխատանք եմ փնտրում։ Ուղղակի part time գտնելը զոռ է։ եթե ֆուլլ ուզեի մի քանի տեղ արդեն կար։

Մի հարց։ Էս ավատարիդ վրա ի՞նչ է։ չեմ նմանացնում ոչ մի բանի։

(Reply to this)(Parent)(Thread)


[info]aregjan
2007-03-02 09:02 pm UTC (link)
Ապեր, որպես ֆիզիկոս քեզ խորհուրդ եմ տալիս. եթե ծրագրավորումից ուժեղ ես ու դուրդ գալիս ա, ապա ինչքան շուտ թարգես ֆիզիկան, էնքան քեզ լավ: Հիմա ֆիզիկայում գործ շատ
դժվար ա գտնել, դաժե ստեղ` Ամերիկայանոցում: Իսկ եթե լավ ծրագրավորում ես (իհարկե
դիպլոմ ունենալն էլ չի խանգարի), համարյա թե ցանկացած տեղ գործ կգտնես:
Ստե բանկերում աշխատող 22 տարեկան ծրագրավորողները ամսեկան >$6000-ից են սկսում:

Ավատրիս վրա իբեքս այծի գանգն ա: :) Նկարը Կարակորամ (Պակիստան) սարերից ա:

(Reply to this)(Parent)


[info]sh_joy
2007-02-27 06:39 am UTC (link)
Դե որ տենց քիչ ա ժամանակը լինում, ոչ մի բան էլ չի լինում անել։ Ես էլ էն օրերը, որ կեսօրին պիտի դուրս գամ, համարյա բան չեմ անում։

Օֆ, մինչև տասն էլ (կամ ավել) ես եմ խանգարում, չէ՞ ։((

Սրանից հետո invisible կմտնես ICQ, ու ես կասեմ՝ ում թողես visible list-ում ;)))

(Reply to this)(Thread)


[info]nerses_am
2007-02-28 06:13 pm UTC (link)
Օֆ դե դու կապ չունես։

(Reply to this)(Parent)


[info]byurie
2007-02-27 08:09 pm UTC (link)
vor stacvi, dzen hani :D yes arden mot mi tari a, inch baradiutyan dem em payqarum, chi stacvum.

(Reply to this)(Thread)


[info]nerses_am
2007-02-28 06:14 pm UTC (link)
Իսկ ինչ մեթոդներ ես փորձել, որ չի ստացվե՞լ։
Հենց ստացվի կասեմ։ ։-Դ

(Reply to this)(Parent)(Thread)


[info]byurie
2007-03-01 04:42 pm UTC (link)
Ամեն ինչ էլ փորձել եմ. է՛լ սաղ օրը գրադարանում նստել, է՛լ հեռախոսն անջատել, է՛լ փորձել ֆորում չմտնել: Մեկ-երկու օր ստացվում ա, հետո նորից նույնը :( Հենց հիմա էլ մի հատ հսկայական հարցում ունեմ, ալարում եմ պարապել

(Reply to this)(Parent)


[info]sh_joy
2007-02-28 01:43 pm UTC (link)
> Վաղը վերջում լավ մի 20 րոպե կպահեմ ռեփորթ կգրեմ։

Ես ռիփորթ չնկատեցի :-P

(Reply to this)(Thread)


[info]nerses_am
2007-02-28 06:13 pm UTC (link)
Ուրեմն երեկ մի հատ լաբ սովորեցի։ Ես էտ լաբի գիրքը գրողի ինչնեմ ասել։ Բռնել ռուսերենից անգրագետ թարգմանել են, նախադասությունները «հայերեն» չեն։ Կարդում ես բան չես հասկանում։ Անտերն էլ միջուկային ֆիզիկայա։ ընդեղի նկարագրած սարքերին չի բռնում։ Մի հատ անկապ վիճակա։

(Reply to this)(Parent)(Thread)


[info]aregjan
2007-02-28 06:36 pm UTC (link)
Եղբայր, եթե դու միջուկային ամբիոնում ես սովորում, ապա պիտի որ հորաքրոջս լավ իմանաս –– Դանագուլյան Ալիտա:

(Reply to this)(Parent)(Thread)


[info]nerses_am
2007-03-01 08:16 pm UTC (link)
Միջուկայինից չեմ։
Իրեն ճանաչում եմ այնքանով, որ գիտեմ որ ամբիոնի վարիչն է :)

(Reply to this)(Parent)


Create an Account
Forgot your login?
Login w/ OpenID
English • Español • Deutsch • Русский…