Nerses_AM ([info]nerses_am) wrote,
@ 2007-03-02 00:09:00
Previous Entry  Add to memories!  Tell a Friend!  Next Entry
Current location:Վիվառո
Current mood: angry
Entry tags:դառը կյանքս

Էս էր մնում պակաս
Ոնց որ ասում են։ Բարև Ձեզ։ Հազիվ կարողացել էի այնպես հաշվարկել, որ տանից դուրս գալուց ուր որ պիտի հասնեի Չուշանայի, հասնեի ճիշտ ժամանակին։ Այն էլ աչքիս կսկսեմ ամեն տեղից էլի ուշանալ։ Այսօրվանից փակել են Սարալանջի կոչվող փողոցի մի հատվածը(Մանումենտի դիք) թողել են մի գիծ դեպի վերև մի գիծ ներքև։ Որպեսզի տարածքին մոտեցող կամազները կանգնեն։ ։((((( Ու այդտեղ աչքիս մշտական խցանումա լինելու ։(((((((
Օֆ դե ինչեն սարքելու .... Էլի հերթական անճոռնի անճաշակ օբյեկտը ...
Ու կատաղում եմ նրանից, որ նորմալ երկրներում տենց բաները անում են գիշերը, որ երթևեկությունը չխաթարվի։ Իսկ ստեղ ումա հետաքրքրում ժամերով մարդիկ խցանման մեջ կմնան, չեն մնա, թքած ունեն։ Կարևորը Օբեկտը շուտ սարքվի։
Նեռվերս նենցա խառնվել իրար, որ էլ չասած։



(Post a new comment)


[info]aregjan
2007-03-01 09:19 pm UTC (link)
Ու կատաղում եմ նրանից, որ նորմալ երկրներում տենց բաները անում են գիշերը
*******
Իսկականի՞ց: :) Մեր «նորմալ երկրում» (ԱՄՆ) ամենինչ օրվա ընթացքում են անում, նենց
խցանումներ են լինում որ լացդ գալիս ա:

(Reply to this)(Thread)


[info]nerses_am
2007-03-02 05:59 pm UTC (link)
հա՞ որ։ Ես ինչքան նայել եմ National Geographic ալիքով, որ տենց մի բան պիտի անեին գիշերն էին անում որ հնարավորինս քիչ խաթարվի երթևեկությունը։ Միգուցե ուղղակի քարոզչություն է։

(Reply to this)(Parent)(Thread)


[info]aregjan
2007-03-02 08:42 pm UTC (link)
Էդ ինձ հիշեցնում է, վերջերս հորս հետ տեղ էինք գնում, ու տրասսայի վրա
խցանում էր, շինարարական աշխատանքներ էին անում: Հերս ասում ա «էս ինչ անկապ
տեղ ա, մեր մոտ, Հայաստանում, սենց գործերը մերնակ գիշերն են անում, որ
երթևեկությանը չխանգարեն»: Ոնց ռուսներն են ասում, хорошо там где нас нет.
Որ ազնվորեն, ես ստեղ մի անգամ չեմ տեսել որ գիշերով բանվորները գործ անեն:

Ինչ վերաբերվում ա Նաց. Գեոգրաֆիկային, պետք ա հաշվի առնել, որ ստեղ ամեն
նահանգում օրենքներն ու կարգերը/բարքերը շատ ուժեղ տարբերվում են: Օրինակ շատ նահանգներում
մահապատիժ կա, իսկ ուրիշներում արգելված է...ամեն անգամ երբ փաստաբանը նահանգ է
փոխում, սաղ «ավարտական» քննությունները պետք ա նորից հանձնի, քանի որ օրենքները տարբեր են: Էդ իմաստով շատ դժվար է Ամերիկայի մասին ընդհանրացումներ անել:

(Reply to this)(Parent)(Thread)


[info]byurie
2007-03-11 11:06 am UTC (link)
ԱՄՆ-ում չգիտեմ ոնց ա, բայց իմ տեսած եվրոպական երկրներում, եթե հրատապ բան չկա, էդ գործերը գիշերներն են անում: Մի անգամ մենակ Դրեզդենում եմ տեսել, որ փողոցը ցերեկով փակ լինի, բայց այդպես արել էին, որովհետև տարածքում գազ էր պայթել, բնակչությանը էվակուացրել էին, ոստիկանները տարածքը փակել էին ու պայթյունի պատճառներն էին փնտրում:

(Reply to this)(Parent)


[info]byurie
2007-03-11 11:01 am UTC (link)
դու էլ կասկադով իջի, ավելի շուտ կհասնես :D

(Reply to this)


[info]gldnkey
2007-03-13 10:29 am UTC (link)
Կարգին երկրներն ավելի կարգին խճողումներ են անում; էն էլ՝ օրը ցերեկով ու էն թունդ պահին, երբ բոլորը գնում են աշխատանքի կամ գալիս են էնտեղից: Օրինակ մեր "կարգին" Ավստրալիայում :(

(Reply to this)


Create an Account
Forgot your login?
Login w/ OpenID
English • Español • Deutsch • Русский…