| Nerses_AM ( @ 2007-03-15 21:29:00 |
| Current location: | Վիվառո |
| Current music: | Chubby Checker - Let's Twist Again |
| Entry tags: | fun, դառը կյանքս |
:D
Հեչ չէի մտածի, որ ռեցեդիվիստի տեսք ունեմ։ Պարզվումա, որ ունեմ։ ։Դ
Մի քանի օր առաջ ժամը 20-ի կողմերը գնում եմ մեր մութ փողոցով։ Քանի որ ուշանում էի, քայլում էի մաքսիմալ հնարավոր քայլելու արագությամբ։ Գրպանումս զնզնգում էին բանալիները։ Ինձանից բավական առաջ քայլում էր մի աղջիկ (կամ կին)։ Դե քանի որ իմ արագությունը շատ ավելի մեծ էր իր արագությունից, տարածությունը բավական արագ փոքրանում էր։ Երբ մնացել էր մոտ հինգ մետր, աղջիկը կտրուկ շրջվեց, ու կասկածանքով ոտքից գլուխ ինձ scan արեց։ ։Դ Ու հենց այն պահին որ ինքը ինձ նայեց ինձ թվաց որ գրպանումս հեռախոսս թպրտաց ու ես քայլերս դանդաղացրի, որ տեսնեմ իրականում զանգ էր թե ոչ։ Նրան թվաց, որ ես կանգնեցի որովհետև ինքը ինձ նայեց։ Հետ շրջվեց ու ևս 2 քայլ դնելուց հետո (անալիզ էր անում, վտանգավորության աստիճանը որոշելու համար) սկսեց վազել իր մաքսիմալ արագությամբ։ Դե իրեն թվում էր որ լույսից արագ էր վազում, բայց իրականում ոնց որ беговая дорожкаյի վրա վազեր ։Դ Հիմա հո չեմ հռհռում ամբողջ փողոցով մեկ։ Տենց վազեց մի 200 մետր մտավ մի հատ խանութ։ Ափսոս ուշանում էի, թե չէ գնայի ես ալ կողքը կանգնեի նայեի վախեցած դեմքին ։Դ
Հ.Գ. Համել երևի էտքան էլ ռեզեդեվիստ չեմ, որ մենակ փախավ առանց «Օգնեեեեեք» գոռալու։ ։Դ