Թեղուտի պաշտպանության խումբը շարունակում է պայքարը հանուն Հայաստանի ժողովրդի սեփականություն հանդիսացող ընդերքի ռեսուրսների բանական օգտագործման և Լոռվա բնաշխարհի պահպանության: Ամեն հինգշաբթի, ժամը 11:00-ին ՀՀ կառավարության առջև կկայանա Թեղուտի անտառների պահպանության և ուրանի ու այլ հանքերի շահագործման հարցերով մտահոգ քաղաքացիների հավաք, որի պահանջն է` վերանայել Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման վերաբերյալ ՀՀ կառավարության 2007թ. նոյեմբերի 1-ի N1278-Ն ու N1279-Ն որոշումները և դադարեցնել հանքավայրի տարածքում արդեն իսկ սկսված աշխատանքները` ելնելով ինչպես շրջակա միջավայրին ու մարդու առողջությանը հասցվելիք վնասների
ծավալներից, այնպես էլ մոլիբդենի ու այլ հազվագյուտ մետաղների հանքավայրերի ռազմավարական նշանակությունից.
կասեցնել նոր հանքավայրերի հետազոտմանն ու արդյունահանմանն ուղղված բոլոր գործողությունները` մինչև կայուն զարգացման և ռացիոնալ ընդերքօգտագործման երկարաժամկետ ռազմավարության մշակումը, քննարկումն ու ընդունումը` հաշվի առնելով ինչպես ներկա, այնպես էլ ապագա սերունդների բարօրությունը:
Առաջիկա հինգշաբթի օրը, մայիսի 15-ին ժամը 11:00-ին մեր պահանջները կհանձնվեն ՀՀ վարչապետին:
Ակցիաները կշարունակվեն այնքան ժամանակ,քանի դեռ ՀՀ կառավարությունը չի տվել մեր բարձրացրած հարցերի լուծումը:
Հանցագործությունները տեղի են ունենում մեր լուռ մասնակցությամբ: Lռությունը համաձայնություն է:
________________________________
(091) 433278 ● teghut2008@gmail.com ● www.bigfamily.am/eco
http://www.flickr.com/photos/86132777@N0
ԼOVE NATURE, PROTECT NATURE, BE NATURE
——————–
Originally published at mk.am. Please leave any comments there.



