Home
December 2007   01 02 03 04 05 06 07 08 09 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
:-D, Monte
Posted on 12.05.2007 at 23:43
Current Mood: giggly
Tags:
ինքս չեմ տեսել, բայց հավաստի աղբյուներից տեղեկացրին որ այսօր հեռուստացույցով մի հատ աղջիկ մի 10 րոպե կարդում էր ցուցակ, թե որ ընտրատարածքում քանի ընտրողա մասնակցել ու այդպես էլ չհասկացավ, որ օրինակ 42.567 կարդում են քառասուներկու հազար հինգ հարյուր վաթսունյոթ ընտրող, ոչ թե քառասուներկու ամբողջ հինգ հարյուր վաթսունյոթ ընտրող։

Այ այսենց հրաշք ԿԸՀ ներկայացուցիչներ ունենք

:-D, Monte

:D

Posted on 15.03.2007 at 21:29
Current Location: Վիվառո
Current Music: Chubby Checker - Let's Twist Again
Tags: ,
Հեչ չէի մտածի, որ ռեցեդիվիստի տեսք ունեմ։ Պարզվումա, որ ունեմ։ ։Դ

Մի քանի օր առաջ ժամը 20-ի կողմերը գնում եմ մեր մութ փողոցով։ Քանի որ ուշանում էի, քայլում էի մաքսիմալ հնարավոր քայլելու արագությամբ։ Գրպանումս զնզնգում էին բանալիները։ Ինձանից բավական առաջ քայլում էր մի աղջիկ (կամ կին)։ Դե քանի որ իմ արագությունը շատ ավելի մեծ էր իր արագությունից, տարածությունը բավական արագ փոքրանում էր։ Երբ մնացել էր մոտ հինգ մետր, աղջիկը կտրուկ շրջվեց, ու կասկածանքով ոտքից գլուխ ինձ scan արեց։ ։Դ Ու հենց այն պահին որ ինքը ինձ նայեց ինձ թվաց որ գրպանումս հեռախոսս թպրտաց ու ես քայլերս դանդաղացրի, որ տեսնեմ իրականում զանգ էր թե ոչ։ Նրան թվաց, որ ես կանգնեցի որովհետև ինքը ինձ նայեց։ Հետ շրջվեց ու ևս 2 քայլ դնելուց հետո (անալիզ էր անում, վտանգավորության աստիճանը որոշելու համար) սկսեց վազել իր մաքսիմալ արագությամբ։ Դե իրեն թվում էր որ լույսից արագ էր վազում, բայց իրականում ոնց որ беговая дорожкаյի վրա վազեր ։Դ Հիմա հո չեմ հռհռում ամբողջ փողոցով մեկ։ Տենց վազեց մի 200 մետր մտավ մի հատ խանութ։ Ափսոս ուշանում էի, թե չէ գնայի ես ալ կողքը կանգնեի նայեի վախեցած դեմքին ։Դ

Հ.Գ. Համել երևի էտքան էլ ռեզեդեվիստ չեմ, որ մենակ փախավ առանց «Օգնեեեեեք» գոռալու։ ։Դ

:-D, Monte
Posted on 06.03.2007 at 23:44
Current Location: Վիվառո
Current Mood: giggly
Tags: ,
Մայքրոսոֆտը հանելա օֆֆիցիալ Հայերենացնող պակետ։

Յա պլակալ պադ ցտալոմ։

Դուք մենակ ուշադիր նայեք։

Փորս ցավումա։ Հրապատ, մոգ, պաշար ... ։ճ ։ճ ։ճ ։ճ

ScreenShot )